Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինն ավարտել է կարիերան ազգային ընտրանու կազմում:

Ֆուտբոլիստը փաստել է, որ ինքը հրավեր ստացել էր մասնակցելու ընտրանու նախորդ ընկերական խաղին, բայց հրաժարվել է՝ շեշտելով, որ բոլորը հիշում են, թե որքան է նա վրիպել, բայց չեն հիշում, թե որքան է նվիրվել:

Գոնսալո Հիգուայինը Արգենտինայի ազգային թիմում հանդես է եկել 2009 թվականից: Մասնակցել է 71 խաղի, դարձել 31 գոլի հեղինակ: