ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել 20-ամյա ըմբիշ Մալխաս Ամոյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Շնորհավորելով երիտասարդ ըմբիշին՝ Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ Ամոյանը կշարունակի իր հաղթական ուղին և շուտով կդառնա օլիմպիական չեմպիոն։ Մալխաս Ամոյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ նախագահին և վստահեցրել՝ նրա հույսերը կարդարացնի։

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանն անցյալ տարվա աշնանը Սլովակիայում կայացած ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների 67 կգ քաշում դարձել է աշխարհի չեմպիոն։

Մանրամասն՝ տեսանյութում։