AFP-ն հայտնել է, որ հսկա սպիտակ շնաձուկը, որը համարվում է պատմության մեջ ամենախոշորներից մեկը, դայվերները նկատել են Հավայիի ափերի մոտ և որոշել են լողալ գիշատչի ընկերակցությամբ։

«Նա պարզապես մեծ, գեղեցիկ, նուրբ հսկա էր»,- նշել է Ռեմսին, որն ամբողջ օրը լողացել է շնաձկան հետ եւ ցնցող լուսանկարներ կատարել: – Մենք դուրս եկանք լուսաբացին, եւ նա գրեթե ամբողջ օրը մեզ հետ մնաց»:

Ռեմսին ասել է, որ շնաձուկը, որը նրա ենթադրությամբ՝ առնվազն 50 տարեկան էր եւ կշռում էր 2,5 տոննա, հնարավոր է՝ հղի էր: