Այսօր՝ հունվարի 21-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի ընթացքում ծրագրված է ավելի քան 350 նիստ, որոնք կսկսվեն առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան: Նիստերի ընթացքում տեղի կունենան բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես՝ տնտեսական և քաղաքական թեմաներով:

Համաժողովին կմասնակցի ավելի քան 3000 մարդ՝ 110 երկրից, այդ թվում՝ ավելի քան 60 երկրի ղեկավար: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ ցուցակում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը «շաթդաունի» պատճառով չի մասնակցի համաժողովին: Դավոս այցը չեղարկել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ կապված Brexit-ի գործընթացի հետ, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «դեղին անթև բաճկոնների» ցույցերի պատճառով:

Հիշեցնենք, որ համաժողովը կտևի մինչև հունվարի 25-ի կեսօր: