ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի գտնվելու վերաբերյալ հարցին:

«Դատարանը պետք է վերջնականապես պարզի, թե որտեղ է եղել այդ ժամանակահատվածում Յուրի Խաչատուրովը: Ամբողջ մի ծառայություն է նախատեսված, որը ֆիքսում է՝ ով երբ է գալիս ու գնում: Մեկ-երկու հոգի չեն կարող որևէ մեկի մասին ասել՝ եկել է, թե ոչ»,- ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների առաջին րոպեներին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը տեղում չի եղել։ Ինչից հետո Խաչատուրովը դատի էր տվել քաղաքագետին: