Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ «դեղինա անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաների սկզբից ի վեր ցույցերի ժամանակ մահացել է 11 մարդ: Մակրոնի ելույթը հեռարձակվել է նրա Twitter-յան պաշտոնական էջում:

Ֆրանսիայի նախագահը հավատացրել է, որ այդուհանդերձ իրավապահների գործողությունները չեն դարձել գեթ մեկ մարդու մահվան պատճառ:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ցույցերի՝ երկրի բյուջեին հասցրած վնասը կազմում է 10 մլրդ եվրո: