Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա: Այդ մասին հայտնում է Le Soir-ը, գրում է Газета-ն:

Աղբյուրի հաղորդմամբցուցարարները թակել են դռները, արկղեր նետել տան ուղղությամբ վնաս հասցնելով շինությանը:

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի ավելի քան 30 մասնակցի:

Աղբյուրը գրել է, որ «դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: Սկզբում ակցիան խաղաղ է եղել, սակայն աստիճանաբար ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ են դարձել: