Պոկերի արքա Դեն Բիլզերյանը հայտարարել է 2024թ.-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստովանում է, որ իր համար լուրջ մրցակից կարող է դառնալ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր եւ միլիարդատեր Քանյե Ուեսթը։ 

Հետաքրքիր է, որ փոքերի հայտնի խաղացողն առաջադրվելու մասին հայտնել է կատակելով՝ TMZ-ին մեկնաբանելով Քանյե Ուեսթի ծրագրերը.

«Ինձ համար Քանյե Ուեսթն ավելի լավն է, քան Հիլարի Քլինթոնը։ Կարծում եմ՝ նա կպայքարի ինձ հետ։ Տեսնենք…»։

Նշենք, որ Քանյե Ուեսթը ևս հայտարարել է նախագահ դառնալու ցանկության մասին։