Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:

Շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու հարցում:

Դեսպանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Կողմերը համակարծիք են եցել հայ-բրիտանական խորհդարանական բարեկամության խմբի աշխատանքների առավել աշխուժացման հարցում՝ ՀՀ խորհրդարանում նշված խմբի կազմի վերջնական ձևավորումից հետո:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև արդի տարբեր միջազգային խնդիրների շուրջ: