Եվրասիական տնտեսական միության շրջանակում, մինչև 2025 թվականը, կմշակվեն Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: Աղբյուրի նշում է, որ այս հարցը քննարկվել է Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և միկրոտնտեսության հիմնական ուղղությունների հարցով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայի հանդիպման ժամանակ:

«Քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական հարցերը, մասնավորապես՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման հետ կապված հարցերը», – ընդգծել են Բելառուսի կառավարությունից: