Ես եւ Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որեւէ ազգակցական եւ ընկերական կապեր չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ մարզի Արամուս համայնքում բողոքի ցույցերի մասին։

«Արամուսում կրթական ոլորտում հնի ու նորի բախում էր,  եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի առաջ ընտրվել է միակ թեկնածու հանդիսանալով, ընտրվել է այլ համայնքից, ապա այս դեպում ունեցել ենք բավականին մրցակցային պայմաններ՝ 4 թեկնածուից ընտրվել է մեկը, այլ համայնքից։ Ընտրված թեկնածուն 7 գիտական հոդվածներ ունի, բազմիցս արզում ու համայնքում ճանաչվել է լավագույն ուսուցչուհի»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ Արամուսում բողոքի ցույցերից հետո դասերն ամբողջությամբ վերականգնվել են։ Ցուցարարների պահանջը, մարզպետի փոխանցմամբ, այն է, որ տնօրենը լինի իրենց համայնքից, սակայն նախորդն էր իրենց համայնքից չի եղել։ Բացի այդ՝ որեւէ իրավական նորմ չկա, որ պետք է այդ համայնքից լինի։

Մարզպետի խոսքով՝ 520 աշակերտ ունի դպրոցը, բայց բողոքի ակցիաներին մասկացում էին 50-60 ծնող, այսինքն ընդհանուր 5 տոկոսը. «Ժողովրդավարության նորմերի համաձայն 5 տոկոսը կարող է համաձայն չլինել այս որոշման հետ, բայց ընդունի ի գիտությա ն եւ իր 2 ներկայացուցիչների միջոցով հետեւի դպրոցի զարգացմանը»։