Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի ցանկացել դառնալ նախագահ այն ժամանակ, երբ իրեն այդ պաշտոնն զգաղեցնելու առաջարկ է արել առաջին նախագահ Բորիս Ելցինը։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Յարոսլավլում տեղի ունեցած մի ֆորումի ժամանակ նա խոստովանել է այդ մասին՝ հավելելով, որ այդ ժամանակ ինքը պատրաստ չի եղել զբաղեցնելու այդ պաշտոնը։

«Երբ Բորիս Նիկոլաեւիչ Ելցինը ինձ կանչեց իր մոտ ու ասաց, որ ուզում է Դումային ներկայացնել իմ թեկնածությունը նախագահ դառնալու համար եւ հարցրեց, թե արդյոք համաձա՞յն եմ, ես պատասխանեցի՝ ոչ»,- ասել է Պուտինը։

Նա պատմել է, որ Ելցինը նույնիսկ զարմացել է իր այդ պատասխանի վրա։