Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Վիորիկա Դենչիլեի եւ Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկու երկրներն Էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:

ԶԼՄ-ները նշում են, որ այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում: