ԱՄՆ-ից Եվրամիությանը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ծավալը 2018 թվականի հուլիսից ի վեր հասել Է 10,4 միլիարդ խորանարդ մետրի՝ ավելանալով 272 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները:

ԵՀ-ի տվյալներով՝ 2019 թվականի մարտին արձանագրվել Է Եվրամիությանն ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարումների ռեկորդային ծավալ՝ ավելի քան 1,4 միլիարդ խորանարդ մետր: ԱՄՆ-ը Եվրամիության անդամ երկրների հեղուկացված բնական գազի՝ կարեւորությամբ երրորդ մատակարարն Է, Միացյալ Նահանգներին բաժին Է ընկնում միացյալ Եվրոպայի հեղուկացված գազի շուկայի 12,6 տոկոսը: ՀԲԳ-ի միագումար արտահանման կառուցվածքում ԵՄ-ին ԱՄՆ-ի մատակարարումները կազմում են 35 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: