Այսօր Արամեի և Աննա Թովմասյանի դստեր՝ Աննա Մարիայի տարեդարձն է։ Լրանում է փոքրիկի 2-ամյակը։

Մենք զրուցել ենք Աննա Թովմասյանի հետ։ Վերջինս նշեց՝ բալիկը ստացել է իր համար անչափ սպասված նվեր՝ ավտոմեքենա։ Օրը ծնողները ծրագրել են անցկացնել բնության գրկում։

«Այս տարի որոշեցինք գնալ քաղաքից դուրս և դա բոլորիս որոշումն էր, որովհետև ցանկությունը  մեծ էր քաղաքային աշխուժությունից կտրվել, գնալ ինչ-որ գողտրիկ անկյուն և լավ ժամանակ անցկացնել։ Բացի դա սա հնարավորություն է, որ մենք էլ մի փոքր հանգստանանք։ Երբ տորթի պահը գա, կարծում եմ, կգիտակցի, որ իր տարեդարձն է»,- ասաց Աննան։

Փոքրիկ Աննա Մարիան շատ-շատ է սիրում ավտոմեքենաներ և տատիկի կողմից մատուցված նվերի ընտրությունն էլ կապված էր դրա հետ։

Թե ինչ անակկալ են մատուցելու Աննա Մարիային հայտնի ծնողները, Աննան ասաց․ «Իմ և հայրիկի՝ Արամեի նվերը լինելու է վաղը, քանի որ այսօր քաղաքից դուրս ենք լինելու։ Սակայն թե ինչ անակնկալ ենք պատրաստել՝ ասել չեմ կարող, բարձրաձայնելու ինչ-որ բան չէ»։

Այն հարցադրմանը, թե գուցե անակնկալը երգի տեսքո՞վ է, Աննան ծիծաղելով արձագանքեց՝ դեռ ոչ։

Ինչ վերաբերում է փոքրիկի հետաքրքրություններին մայրիկը նշեց․ «Բալիկը շատ է սիրում բատուտի վրա թռնել, ավտոմեքենա քշել, վազվզել։ Շատ ակտիվ է և հետաքրքրություններն էլ նույնն են, ինչ մյուս բոլոր երեխաների դեպքում է»։

Նշենք, որ զույգի կողմից դստեր անվան հետաքրքիր ընտրությունը՝ Աննա Մարիա, կապված էր այն բանի հետ, որ երգիչ-հայրիկը ցանկացել էր դուստրն ունենա սրբի անուն։