Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացության շուրջ: Ընտրությունների առաջին փուլում քվեների 30 տոկոսը ստացած Զելենսկին այդ մասին հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում:

«Գլխավոր նպատակը ոչ թե պարզապես պատերազմի դադարեցումն է, այլ առաջին քայլեր ձեռնարկելըվերջ տալ փոխհրաձգություններին: Պատերազմը Ռուսաստանի հետ է, ուստի հարկավոր է բանակցել հենց Ռուսաստանի հետ: Պետք է Ռուսաստանի հետ բանակցային ձևաչափ ստեղծվի Արևմուտքի ներկայացուցիչների մասնակցությամբ», – ասել է Զելենսկին: