Լոնդոնի «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է առաջարկներ դիտարկել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի շուրջ, հայտնում է The Independent-ը:Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին գոհ չէ կիսապաշտպանիմարզումների և խաղերի ժամանակ աշխատանքից, ենթադրելով, որ իր սաները պետք է պրեսինգի դիմեն ու խաղադաշտում ավելի քրտնաջան աշխատեն:Օզիլը չի ընդգրկվել անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչի «Տոտենհեմի» հետ խաղի հայտացուցակում (0:2): Իսպանացի մասնագետն այս որոշումն անվանել է «տակտիկական»:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հետաքրքրված է մարզչի գաղափարներով, բացի Օզիլից»,- նշում է աղբյուրը:Գերմանացին Մադրիդի «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 2013 թվականին 42,5 մլն ֆունտի դիմաց (47,5 մլն եվրո):Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 11 հանդիպման է մասնակցել, որոնցում 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: