Իրանի հարավ-արեւելքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի զորամասի վրա։

Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Զորամասը գտնվել է Նիկշահեր քաղաքում։ Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զորամասի անձնակազմը գտնվելիս է եղել աղոթքի։ Young Journalists Club News լրատվական գործակալությունն էլ գրում է, որ հարձակման ժամանակ սպանվել է մեկ զինվորական, տուժել՝ հինգը։

Տուժածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ահաբեկչական բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադըլ» խմբավորումը։ Նշենք, որ զորամասը գտնվում է Բասիջի ռազմաբազայում՝ Սիստան-Բելուջիստան նահանգի կենտրոն Զահեդան քաղաքից 493 կմ դեպի արեւելք։