Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը հրահրել էին արեւմտյան երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«Թուրքիայի արժութային շուկայում 2018 թվականի օգոստոսյան մանիպուլյացիաների հետեւում կանգնած են Արեւմուտքի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն՝ Անկարայի վրա ճնշում գործադրելու փորձերով»,- հայտարարել է Էրդողանը:

Խոսքն այն իրադրության մասին է, որը երկրում ստեղծվել էր 2018-ի օգոստոսին: Թուրքիայից ներմուծվող ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը կրկնակի բարձրացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվել էր՝ կրկնելով պատմական նվազագույնը: