Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:

2018 դեկտեմբերի հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ նվաճեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ Նիկիտա Մելնիկովը և Դանիլա Սոտնիկովը։