Երեկ երեկոյան բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը մայրաքաղաք Թբիլիսիում սգո օր հայտարարելու որոշում է կայացրել , գրում է apsny.ge կայքը:

Որոշման համաձայն՝ երկրի բոլոր վարչական կառույցներում և արտերկրում Վրաստանի դիվանագիտական կառույցների տարածքում կխոնարհվի ազգային դրոշը:

Հիշեցնենք, որ բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 7-ը տուժել են: Զոհերից մեկը 4-ամյա երեխա է: