Երեխաների կյանքի տեւողությունը 20 ամսով կկրճատվի աղտոտված օդի պատճառով, հայտնում է The Guardianպարբերականը՝ վկայակոչելով Օդի գլոբալ վիճակի հետազոտությունների՝ State of Global Air (SOGA) տվյալները, որը 2019 թվականին կատարվել է Առողջության վրա ազդեցության ինստիտուտի կողմից:

Ըստ հետազոտության տվյալների՝ ամենաբարձր ցուցանիշը կգրանցվի, ամենայն հավանականությամբ, հարավային Ասիայում:

Այնտեղ երեխաների կյանքի տեւողությունը կարող է կրճատվել ամբողջ 30 ամսով օդի պատճառով, որն աղտոտվում է ավտոմեքենաների արտանետած գազերի, ինչպես նաեւ թունավոր գոլորշիների միջոցով, որոնք արդյունաբերական արտադրության հետեւանք են:

Ինստիտուտի փոխնախագահ Ռոբերտ Օ՛Կիֆի խոսքով, որը հանդես է եկել այս զեկույցով, սա հետազոտողների համար սարսափելի շոկ էր, եւ աշխարհի երկրների կառավարությունները պետք է աղետը կանխելու համար անհետաձգելի քայլեր ձեռնարկեն: