Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի շրջանում, միջազգային մասշտաբային զորավարժություններ է անցկացնում, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Ձմեռ – 2019» անվամբ զորավարժություններին 15 երկիր է մասնակցում: Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների շրջանակում Թուրքիան հայրենական արտադրության սպառազինություն է օգտագործում:

Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապի միջոցով հետևել է զորավարժությունների ընթացքին: