ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կիրակի «երկար ու արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիային, «Իսլամանակ պետությանն» ու առևտրին վերաբերող հարցերը:
«Ես հենց նոր երկար ու արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկել ենք ԻՊ-ը, Սիրիայում մեր ընդհանուր գործողությունները, ամերիկյան զորքերի դանդաղ ու սերտորեն համաձայնեցված դուրսբերումն այնտեղից», – գրել է Թրամփն իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ քննարկվել են նաև զգալիորեն ընդլայնված առևտրի առնչվող հարցերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին՝ նշելով, որ դա երկրում ամերիկյան զորքերի մնալու միակ պատճառն էր: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ-ը սկել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը: