ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թաքցրել է իր աշխատակազմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման մանրամասներն ու ամբողջողվին չի բացահայտել դրանք, այս մասին գրել է ամերիկյան The Washington Post պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ Թրամփը հանդիպմանը ներկա թարգմանչից պահանջել է չբացահայտել քննարկման մանրամասներն ու անգամ խլել է նրա ձեռքից աշխատանքային գրավոր նշումները:

Հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահն այդպես է վարվել Պուտինի հետ բոլոր քննարկումներից հետո:

Նշվում է, որ Թրամփ-Պուտին վերջին հանդիպման մասին տեղեկությունները չի հաջողվել գտնել անգամ Սպիտակ տակ հույժ գաղտնի տեղեկատվական արխիվում:

Նշենք, որ Սպիտակ տնից այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել