Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հաջորդ տարի զգալի ավելացնել երկրի ռազմական գերատեսչությանը հատկացվելիք գումարի չափը:

Press TV-ի փոխանցմամբ՝ խոսքը 750 մլրդ դոլարի մասին է:

Թրամփը նման որոշում է կայացրել Սպիտակ տանը Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան կոնգրեսականների հետ հանդիպումից հետո:

«Նախագահը միանշանակ աջակցում է ազգային ռազմական մարտավարության ծրագրին ու ռազմական ոլորտի վերակառուցմանը: Նախագահը համաձայնել է 750 մլրդ դոլար հատկացնել Պենտագոնին»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը: