ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին հրամանագիր կստորագրի երկրի զինված ուժերի կազմում Տիեզերական զորքերի հրամանատարության ձևավորման մասին, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նախատեսված են նաև ուղևորություններ, որոնք ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կկատարի այս շաբաթ: Հայտնի է, որ երեքշաբթի Փենսը կայցելի Քենեդիի անվան Տիեզերական թռիչքների կենտրոն, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարություն:
Տիեզերական զորքեր ստեղծելու հրամանը Թրամփն արձակել է ընթացիկ տարվա հունիսի 18-ին: Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության ժամանակ նա հայտարարել է, որ Ամերիկայի համար տիեզերքում իր ներկայությունը պահպանելը բավական չէ և հարկավոր է այնտեղ գերակայություն հաստատել: