ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տեղեկացրել է Դոնալդ Թրամփին, որ թույլ չի տա նրան ելույթ ունենալ Կոնգրեսում, քանի դեռ երկրի կառավարությունը չի վերսկսել աշխատանքը, հաղորդում է CNN-ը:

«Ես գրում եմ Ձեզ, որպեսզի տեղեկացնեմ, որ Ներկայացուցիչների պալատը չի քննարկելու բանաձևը, որը թույլ է տալիս նախագահին «երկրի իրավիճակի մասին» ելույթ ունենալ Ներկայացուցիչների պալատի դահլիճում: Դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի սկսել աշխատանք», – ասված է Փելոսիի` Թրամփին ուղղված նամակում:

ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ մտադիր է գտնել այլ տարբերակ` հանրությանը երկրում տիրող իրավիճակի մասին իր մոտեցումները ներկայացնելու համար: