ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի վերջին ամենայն հավանականությամբ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿիմՉեն Ընի հետ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Կիմ Չեն Ընի խորհրդական Կիմ Յոն Չխոլն արդեն իսկ մեկնել է Վաշինգտոն, քննարկելու համար նոր հանդիպման մանրամասները։ Հանդիպման վայրը դեռեւս ճշտման փուլում է։