ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը երկրորդ անգամ կհանդիպեն Վիետնամում փետրվարի 27-28-ը։ Politico թերթի հաղորդմամբ՝  Թրամփը պատրաստվում է այս մասին հայտարարել իր՝ «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձով հանդես գալու  ժամանակ:

«Նա հայտնեց, որ այդ մասին կհայտարարի այսօր», – գրել է թերթը՝ հղում կատարելով նախագահի մտադրություններին քաջատեղյակ աղբյուրին:

Politico-ն նաև նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի ուղերձում առավոտյան փոփոխություններ են կատարրվել, ուստի հայտնի չէ, թե ինչ կխոսի Թրամփը սպասվող գագաթնաժողովի մասին: Բացի այդ, մինչ օրս չի նշվել նաև այն քաղաքը, որտեղ պետք է անցկացվի գագաթնաժողովը: