Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոհանին նամակ է հղել Զարիֆին:

«Ես համաձայնություն չեմ տալիս, և դա աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար», – գրված է նամակում:

Իրանի նախագահն ընդգծել է, որ Զարիֆը վայելում է թե՛ իր, թե՛ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի վստահությունը:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը հրաժարականի մասին հայտնել էր փետրվարի 25-ին՝ «Ինստագրամ»-ի իր էջում: