«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը այսօր մամուլի ասուլիսին ահազանգեց, որ իր դեմ հարուցվել է շինծու քրեական գործ, որի նպատակը քաղաքապետարանի դեմ ակցիա անողներին լռեցնելն է:

«Ոստիկանությունը կառավարվում է բռնակալական համակարգի և մեկ անձի կողմից հրամաններ ստանալու միջոցով»,-ասաց նա և նշեց, որ իր դեմ քրեական գործի պատճառն այն է, որ երբ ակցիայի շրջանակներում աղբ են տարել և լցրել են քաղաքապետարանի մուտքի առաջ, դրանով քաղաքապետարանի աշխատանքը 15 րոպեով խաթարվել է: Նա,  հակադարձելով քաղաքապետարանի այս փաստարկին, հիշեցրեց՝ քաղաքապետարանը ունի 3 մուտք: