Ուոլլես հսկայական մեղուներին վերջին անգամ տեսել էին 1981 թվականին, սակայն հանկարծակի նորից հայտանբերել են ինդոնեզական կղզում, գրում է  Daily Mail-ը:

Այս մեղուները 4 անգամ ավելի մեծ են իրենց եվրոպական տեսակներից եւ տարբերվում են նրանով, որ ապրում են առանց հազարավոր առանձնյակներով պարսի: Յուրահատուկ միջատին հայտնաբերել է Վայրի բնության հիմնադրամից Քլեյ Բոլթը տերմիտների բույնի ուսումնասիրության ժամանակ:

Տեղացի էքսկուսավարները Բոլթին արտասովոր տերմիտների բույն են ցույց տվել, որի ներսում ինչ-որ բան  շարժվել է: Նա բարձրացել է ծառ, զգուշությամբ հանել մեղվին եւ մի քանի նկար արել, այնուհետ միջատին վերադարձրել է իր տեղը: Բոլթը որսագողների ուշադրությունը չգրավելու համար բույնի վայրը դեռ գաղտնի է  պահում: