Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ջրհեղեղների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել: Detik պարբերականը հայտնում է, որ ևս 24 մարդ համարվում են անհայտ կորած:

Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին:

Տարերային աղետի հետևանքով կղզու ավելի քան 3900 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր: Անձրևների պատճառով Բիլի Բիլի ջրամբարում բարձրացել է ջրի մակարդակը, որն էլ դուրս է եկել ափերից: