ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման հարցում:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա որևէ սպառնալիք չի ներկայացնում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը, Շուգաևն ասել է.

«Այո, Ադրբեջանն այսօր համագործակցում է ո՛չ միայն մեր, այլև մյուս գործընկերների, մասնավորապես՝ բելառուսների հետ: Դա մեզ համար խնդիր չի ստեղծում: Նախևառաջ, մենք առողջ, նորմալ մրցակցության կողմնակից ենք, և երկրորդ՝ երկու երկիրն էլ ԱՊՀ անդամ են, այդ իսկ պատճառով ինչպե՞ս մենք կարող ենք դեմ լինել»,-նշել է զրուցակիցը:

Շուգաևն ընդգծել է, որ եթե ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում «ողջախոհության շրջանակում, ռուսական կողմը չի կարող որևէ մեկին ինչ-որ բան թելադրել ու չի պատրաստվում նման բան անել»: