Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, դեկտեմբերի 19-ին նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում իրականացվող կառուցապատումը, հայտնում են Public Awareness and Monitoring Center-ից։

Կառավարությունը դիմումը վերահասցեագրել էր Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարություններին:

ԿԳՄՍ նախարարությունից այսօր պատասխան է ստացվել, որ Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է Ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դ հինգ հնձան և նույն դարի մառան:

Մանրամասները պատասխանում

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ստեղծված արշավախումբը 2019թ. նոյեմբերի 18-21-ը, ընդամենը քառօրյա հետազոտություն էր իրականացրել Դալմայի այգիների տարածքում:
Դիմումը ստորագրել էին սույն հասարակական կառույցների ղեկավարները՝
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Դալմա-Սոնա» հիմնադրամ Dalma-Sona Fund /environmental, social-educational, cultural&human rights/
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Ecolur.org
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ Green Armenia NGO/Կանաչ Հայաստան ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Հայկական հասարակական տեխնոլոգիական ակադեմիա» ՀԿ
https://a1plus.am/hy/article/357489

На изображении может находиться: текст