Ինսայդերները անդադար հետաքրքրվում են առաջատար արտադրողների սմարթֆոններով: Բացառություն չէ նաեւ Apple ընկերությունը: Նոր iPhone-ի նկարները այդքան վաղուց չէ, որ  հայտնվել էին համացանցում: Եվ դրանցով կարելի է եզրակացություններ անել  ընկերութւան ապագա սարքերի մի շարք փոփոխությունների մասին, հաղորդում է Planet Today-ը:

Նոր  iPhone-ի դիզայնը կարողացել է գաղտնազերծել ճապոնական Mac Otacara հրատարակությունը: Եվ եթե հավատանք դրանց տվյալներին, ապա նոր սմարթֆոնը նոր նկատելի փոփոխություն կունենա ի տարբերություն նախորդ մոդելների, իսկ  ավելի կոնկրետ՝ տեսախցիկների դիրքը:

Apple ընկերության նոր սարքը երեք հիմնական տեսախցիկ կունենա եև դրանք կտեղակայվեն գաջեթի վերին աջ անկյունում:

Ընդ որում հրատարակությունը հաղորդել է, որ նոր շարքը տարբեր չափերի երեք մոդել կունենա: Դրանք կկրկնեն արդեն գոյություն ունեցող սմարթֆոնների շարքի չափերը՝ iPhone XS, iPhone XS Max եւ iPhone XR:

Սարքը ստացված տվյալները կմշակի ինժեներների նոր մշակման՝ А13 պրոցեսորի միջոցով:

Ճիշտ են արդյոք ճապոնացի ինսայդերները, թե ոչ՝ պարզ կլինի սեպտեմբերին. հենց այդ ժամանակ է Apple-ը սովորաբար ներկայացնում մոդելային շարքի նորույթները: