«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում է իրականացրել Իրաքի Թալ Աֆար քաղաքում, որը գտնվում է Մոսուլ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։  Սա այս տարածքում ԻՊ-ի իրականացրած առաջին հարձակումն է՝ 2017-ի օգոստոսից ի վեր:

Գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենայում նստած պայթեցրել է ինքն իրեն։ Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ:

«Իսլամական պետությունն» արդեն ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից՝ մինչ Իրաքի կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունների հաջող ավարտը՝2017թ.-ի հունիսի վերջ: Թալ Աֆարն ահաբեկիչներից վերջնականապես ազատագրվել է 2017-ի օգոստոսին: