Հյուսիսափայլը բնության ամենախորհրդավոր ու գեղեցիկ երևույթներից է, որն առավել տպավորիչ է դարձրել գիշերային երկնակամարում դեղնականաչավուն լույսերի մեջ հայտնված ահեղ վիշապի պատկերը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ լուսանկարն արվել է Իսլանդիայում: Դրան նայելիս տպավորություն է ստեղծվում, թե հյուսիսափայլն ինչ-որ գերբնական ուժով վիշապի կերպարանք է ստացել:

Հատկանշական է, որ լուսանկարով կիսվել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ):

«Երբևէ երկնային վիշապ տեսե՞լ եք»,-լուսանկարը մակագրել է ՆԱՍԱ-ն:

Լուսանկարում երևացող կինը լուսանկարչի մայրն է, որը նայում է դեպի վեր՝ խորհրդավոր երկինք: