Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն:

Հիշեցնենք, որ Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի մակարդակով սահմանափակ որոշում էր ընդունել, որում նշված էր. «Հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում է ընդունել»: