Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ազատում է պաշտոնը: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նա գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին և իշխանություններին վերջին 67 ամսվա մեծահոգության համար: Անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայությանս ընթացքում բոլոր թերությունների համար: Երջանիկ և արժանապատիվ եղեք», – գրել է Զարիֆը:

Նշենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2013 թվականի օգոստոսի 15-ից: