Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 16:37-ին (երևանյան ժամանակով ժամը 20:37):Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 550-ը, հաղորդում է Press TV-ն՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրաքում ու Ադրբեջանում:

Ավելի վաղ հաղորդվում էր նահանգի երեք քաղաքներում 361 տուժածի մասին:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով Իրաքյան Քրդըստանում մեկ զոհ է գրանցվել: Այնտեղ տուժածների թիվը հասել է 43-ի: