Իրաքյան Քրդստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի խոսնակ է դարձել կին քաղաքական գործիչ՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունից 43-ամյա Վալա Ֆարիդը:

Նրա պաշտոնավարումը ժամանակավոր է, քանի որ Ֆարիդի կուսակցության և Իրաքյան Քրդստանի խորհրդարանական մեկ այլ ուժի՝ «Քրդստանի հայրենասիրական միության» ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն՝ խոսնակը պետք է ընտրվի «Քրդստանի հայրենասիրական միության» շարքերից:

Քանի որ պայմանավորվածությունը դեռ վերջնականապես կնքված չէ, Ֆարիդը ժամանակավորապես ստանձնել է խոսնակի պաշտոնը, իսկ «Քրդստանի հայրենասիրական միության» անդամները բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը: