«Եվրատեսիլ 2019»-ից Ռուսաստանի մայրաքաղաք վերադառնալուց հետո Սերգեյ Լազարեւն առաջին հարցազրույցն է ունեցել, փոխանցում է m24.ru-ն։ Լազարեւը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել մրցույթի հաղթողի հետ կապված սկանդալից հետո։

Լազարեւի կարծիքով՝ առաջատարների եռյակում հայտնվելը շատ լավ է. «Մենք, իհարկե, այս տարի ներկայանում էինք ոչ պարզ երգով, բոլորովին ոչ կոմերցիոն երգով»,- նշել է երգիչը։

Կիրակի հայտնի է դարձել, որ երգը, որով Նիդերլանդների ներկայացուցիչը հանդես է եկել «Եվրատեսիլում», իրականում նոր չէ։ «Երաժշտական տեսանկյունից ես արեցի ամենն, ինչ կարող էի»,- ընդգծել է Լազարեւը։

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ»-ում պետք է հնչի հենց նոր երգ։ «Եվրատեսիլ»-ի հաղթողի երգը կարելւ է գտնել վիդեոհոսթինգներում, եւ այն թվագրված է 2017թ.-ին։ Սկանդալի վերաբերյալ Լազարեւի կողմից ոչ մի մեկնաբանություն չի եղել։