Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չի մեկնի Երուսաղեմ՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Իսրայելի ղեկավարների հանդիպմանը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝  որոշման պատճառը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունն է՝ Հոլոքոստի հանցագործություններին լեհերի մասնակցության մասին:

Մորավեցկու փոխարեն Լեհաստանը Վիշեգրադյան քառյակի և Իսրայելի ղեկավարների նիստում կներկայացնի երկրի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:

Լեհական կողմի խոսքով՝ Նեթանյահուի հայտարարություններում բազմաթիվ անարդար և կեղծ մեղադրանքներ են հնչել Լեհաստանի հասցեին: