Լեհաստանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է երկրի Մազովեցկի վոեվոդությունում, տեղեկացրել է հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Մարեկ Պավլյակը։

«Օդաչուն կարողացել է կործանիչից դուրս թռչել»,- տեղեկացրել է նա։

Պավլյակը նշել է, որ նրան առայժմ չեն գտել, որոնողական աշխատանքներ են տարվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։