Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է նվեր ստացած «Օսկար» արձանիկից, որը ժամանակին պատկանել է Մառլոն Բրանդոյին:Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ԴիԿպրիոն ստիպված է վերադարձնել արձանիկը դաշնային իշխանություններին, քանի որ այն նվեր էր ստացել մեծահարուստ Ջո Լոուից, որը ձերբակալվել է միլիարդավոր դոլարների խարդախություն անելու կասկածանքով:
«Օսկարի» արձանիկի հետ մեկտեղ դերասանը հրաժարվել է միլիարդատիրոջից ստացած այլ նվերներից: Մասնավորապես, խոսքը Պիկասոյի «Նատյուրմորտ՝ ցլի գլխով» կտավի մասին է, որը պահվում է Շվեյցարիայի իր տանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանի ընկերը մալայզիական հիմնադրամից յուրացրած գումարները ծախսել է շքեղ իրեր ձեռք բերելու վրա: Դրանց թվում է 250 մլն դոլարանոց զբոսանավը:
«Օսկարը», որը նա որպես նվեր տվել էր ԴիԿապրիոյին, ժամանակին շնորհել էին Մառլոն Բրանդոյին՝ «Նավահանգստում» ֆիլմում մարմնավորած դերի համար: