«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի«Նապոլիի» հետ խաղը: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել տանտերերի 1:0 հաշվով հաղթանակով.

«Ես դեռ ուշքի չեմ եկել: Ադրենալինը խեղդում է: Հիանալի խաղ էր: Տղաները խաղացին հոգով ու սրտով: Մենք ցույց տվեցինք պաշտպանության և պրեսինգի լավագույն օրինակներից մեկը, որը ես երբևէ տեսել եմ:Ամենադժվարը խփած գոլից հետո էր: Երկու թիմերն էլ անհավանական խաղ ցուցադրեցին: Սալահը փայլուն գոլ խփեց, իսկ Ալիսոնի սեյվն անիրական էր: Խոսքեր չունեմ: Հպարտ եմ, թե տղաներն ինչպես խաղացին:ՈւԵՖԱ-ում երևի արդեն մտածում էին, որ կարող են մրցաշարը շարունակել առանց «Լիվերպուլի», բայց ոչ այս անգամ: Արժանի էինք հաղթանակի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն վստահ` 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ: Այդպիսով, ՊՍԺ-ն (11) և «Լիվերպուլը» (9) դուրս են եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղով: «Նապոլին» (9) հանդես կգա Եվրոպա լիգայի հաջորդ փուլում, իսկ «Զրվենա Զվեզդան» (4) ավարտել է ելույթները եվրագավաթներում: