Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը:

«Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,-գրել է պատգամավորը։

Կից հրապարակված փաստաթղթում երևում է, որ մարզպետը պարգևատրել է  16 աշխատակցի, այդ թվում՝ ինքն իրեն: Մարզպետի ստացած պարգևավճարի չափը կազմել է 496 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականի ապրիլի 12-ի կարգադրությամբ աշխատակիցներին 4 մլն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել: