Քալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելեսում, ուսուցիչները երեքշաբթի կշարունակեն գործադուլ անել՝  չնայած իշխանությունների հետ արդյունավետ բանակցություններին, հայտնում է  Los Angeles Times-ը:

«Մենք անդադար աշխատում ենք համաձայնության հասնելու համար եւ քաղաքային իշխանությունների հետ  5 օր եւ ավելի քան 50 ժամ տեւած բանակցությունների արդյունքում հսկայական առաջընթացի ենք հասել: Կողմերը դեռ բանակցում են եւ ես լի եմ լավատեսությամբ, որ մենք ուսուցիչներին եւ երեխաներին դասարաններ վերադարձնելու վերջին քայլերը ձեռքնարկելու համար խթան ունենք», – Twitter-ում գրել է քաղաքապետ Էրիկ Գարսետտին, ով բանակցություններին որպես միջնորդ է հանդես գալիս:

Հրատարակությունը գրում է, որ United Teachers Los Angeles ուսուցիչների արհմիությունը հայտնել է, որ գործադուլը երեքշաբթի կշարունակվի, անգամ եթե համաձայնություն ձեռք բերվի: Թերթը նաեւ նշում է, որ  եթե անգամ համաձայնագիրը ձեք բերվի, ուսուցիչներին ժամանակ կխահանջվի դրան քվեարկելու համար:

Անցյալ շաբաթ՝ երկուշաբթի, Լոս անջելեսի պետական դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլի էին դուրս եկել: New York Times-ի տվյալներով՝ վերջին 30 տարում սա Քալիֆորնիայի խոշորագույն քաղաքում առաջին գործադուլն է: Ուսուցիչները աշխատավարձի բարձրացում են պահանջում, ծանրաբեռնվածության կրճատում եւ «մեծ հարգանք պետական դպրոցների նկատմամբ»: